ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի և ԻԻՀ մաքսային վարչության ղեկավարի միջև կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում տեղի է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ԻԻՀ մաքսային ծառայության ներկայացուցիչների հանդիպումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի լիարժեք գործարկմանն ուղղված քայլերը։
Քննարկումները վերաբերել են 2018 և 2019 թվականներին Հայաստանի և Իրանի մաքսային մարմինների միջև համապատասխանաբար ստորագրված՝ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման արձանագրությամբ և դրա իրագործման տեխնիկական փաստաթղթով նախատեսված տեղեկատվության փոխանակման համակարգի գործարկմանն առնչվող հարցերին։
ՀՀ ՊԵԿ պատվիրակության անդամներին ընդունել է նաև ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարին։ Հանդիպման արդյունքում համաձայնեցվել և կազմվել է համապատասխան ժամանակացույց՝ Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի լիարժեք գործարկումն ապահովելու նպատակով։



