Տնտեսագետ

Ռումինիայի միակ ատոմակայանը հնարավոր է չվերսկսի աշխատանքը մինչև նոյեմբեր

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել

Ռումինիայի Չերնավոդայի միակ ատոմակայանը հոկտեմբերին չի սկսի իր  աշխատանքը, քանի որ Դանուբ գետի ջրի մակարդակը դեռևս բավարար չէ էներգաբլոկների վերագործարկման համար։

«ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Ռումինիայի Կառավարության մամուլի ծառայությունը։

«Երկրի մուտքի մոտ Դանուբի ջրի մակարդակի կանխատեսումները չեն երաշխավորում հոկտեմբերին Չերնավոդայի ատոմակայանի նույնիսկ մեկ էներգաբլոկի անվտանգ աշխատանքի վերսկսումը»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Ռումինիայի Էներգետիկայի նախարարության պետքարտուղար Քրիստիան Բուսոյը խոստովանել էր, որ բարենպաստ եղանակային պայմանների դեպքում էլեկտրակայանի աշխատանքը հնարավոր է վերսկսվի հոկտեմբերի կեսերին։

Դանուբ գետի ցածր մակարդակի պատճառով Չերնավոդայում գտնվող ռումինական ատոմակայանի երկու ռեակտորների աշխատանքը դադարեցվել էր։ Սա երկրի միակ ատոմակայանն է և արտադրում է Ռումինիայի էլեկտրաէներգիայի մոտ 20%-ը։

Երաշտի պատճառով Ռումինիայի Կառավարությունը մի շարք էներգախնայողության միջոցառումներ է իրականացրել  ընկերությունների, տնային տնտեսությունների համար։

Ռումինիայի էներգետիկայի նախարարությունը նշել է, որ ատոմակայանի փակման պատճառով Ռումինիայի էներգետիկ համակարգը գործում է իր  հնարավորության  չափով։ Գազով աշխատող էլեկտրակայանների և վերականգնվող էներգիայի աղբյուրների արտադրական հզորությունը բավարար չէ ներքին կարիքները բավարարելու համար, ուստի դեֆիցիտը պետք է ծածկվի ներմուծման հաշվին։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top