Տնտեսագետ

Երևանի կոնյակի գործարանն ու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ստորագրեցին համագործակցության հուշագիր

Ունես Ռեստորանային բիզնես? Այս առաջարկը քեզ համար է
Իմանալ ավելին

Երևանի կոնյակի գործարանը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ARARAT թանգարանում ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ համատեղելով իրենց փորձն ու ներուժը կրթության, ստեղծարարության, նորարարության և հայկական մշակութային ժառանգության զարգացման ու միջազգային ներկայացման ուղղություններում։ Համագործակցության առանցքում Հայաստանում ստեղծարար մտածողությունը խթանելու և նորարարական միջավայր ձևավորելու   ընդհանուր տեսլականն է։

Հուշագիրը հատուկ անդրադարձ է կատարում նաև Թումոյի 15-ամյակին նվիրված միջոցառումների շարքին, որոնց շրջանակում ARARAT հայկական կոնյակը կունենա հատուկ ներկայացվածություն։ Այսպես, հատուկ այդ առիթի համար Երևանի կոնյակի գործարանի վարպետների կողմից ստեղծվել է ARARAT հայկական կոնյակի եզակի շիշ՝ պատրաստված Երևանի կոնյակի գործարանի մառանների լավագույն սպիրտներից։ Այն կներկայացվի որպես հատուկ աճուրդային նմուշ Թումոյի 15-ամյակին նվիրված գալա երեկոյի ընթացքում, որը օրեր անց տեղի կունենա Լոս Անջելեսոմ։ Աճուրդի նպատակն է աջակցել Թումոյի զարգացմանն ու ընդլայնմանը՝ նրա կրթական և ստեղծարար միջավայրը հասանելի դարձնելով Հայաստանի նոր համայնքների և ավելի լայն շրջանակների համար։

Կողմերը նախատեսում են համագործակցությունը զարգացնել նաև հետագա ստեղծարար և մշակութային նախաձեռնությունների, արվեստի, դիզայնի, տեխնոլոգիաների ու նորարարության, ինչպես նաև բարեգործական և դրամահավաք նախաձեռնությունների ուղղություններով։ Նշենք, որ համագործակցության համապարփակ ձևաչափը մշակվել է Երևանի կոնյակի գործարանի ալկոհոլի պատասխանատու առաջխաղացման հայեցակարգի ներքո և ապրանքանիշի ցանկացած հիշատակում կատարվելու է խստորեն պահպանելով պատասխանատու հաղորդակցության սահմանված սկզբունքներն ու չափանիշները։«Կոնյակի ստեղծման մեջ մենք ամեն օր վարպետության ականատեսն եք։ Իսկ եթե հարցնենքորտեղի՞ց է սերում վարպետությունը․․․ Վստահաբար այն միջավայրիցորը յուրաքանչյուրիս թույլ է տվել որոնելփորձելփորձարկելսխալվելբայց մշտապես հավատալ արդյունքի։ Շատ ուրախ եմոր Հայաստանում տասնամյակներ շարունակ գործում է մի կազմակերպությունորը ժամանակին ստեղծեց և մինչ օրս պահպանում և ընդլայնում է նման միջավայրը։ Ես վստահ եմոր հայկական վարպետությունը միայն անցյալից ժառանգված արժեք չէայն նաև ապագան ստեղծելու մեր անօտարելի կարողությունն է։ Շատ ուրախ եմոր Թումոյի հետ մեր երկխոսությունն իր ներդրումը կունենա այն միջավայրի ձևավորման գործումորտեղ նոր սերունդը ոչ միայն կբացահայտի իր ստեղծարար ներուժըայլև կգտնի սեփական ճանապարհը դեպի վարպետություն»,- նշում է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։ «Գտնվելով այսօր այս թանգարանում ևս մեկ անգամ համոզվում եմ, թե որքան կարևոր է ամեն գործի հիմքում ունենալ ձգտումը դեպի կատարելությունը։ Իսկ կատարելության հասնելու և ժառանգությունը ոչ միայն պահպանելու, այլև զարգացնելու, աշխարհին այն արտահանելու համար անհրաժեշտ է այնպիսի միջավայր, որի հիմքում վարպետությունն ու գիտելիքն են», — ամփոփում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը։ 

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top