Տնտեսագետ

ԱՏՁՄ խորհուրդը և ռազմավարական անդամները հանդիպել են նախարար Դավիթ Թադևոսյանի հետ

Ունես Ռեստորանային բիզնես? Այս առաջարկը քեզ համար է
Իմանալ ավելին
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) խորհուրդը և ռազմավարական անդամները «Նախաճաշ նախարարի հետ» ձևաչափի շրջանակում հանդիպել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն նախարար Դավիթ Թադևոսյանի և նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանի հետ։
Հանդիպման առանցքում եղել են Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման հիմնական մարտահրավերները, ոլորտի համակարգային առաջնահերթություններն ու պետություն-մասնավոր հատված գործնական համագործակցությունը։
Քննարկման առանցքային ուղղությունները․
🔹 ԱԲ հաշվողական ռեսուրսների կիրառում․ Առկա ենթակառուցվածքները համատեղ ուժերով առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու տեսլականը և դրանք ի նպաստ տեխնոլոգիական ոլորտի ու երկրի զարգացմանը ծառայեցնելու գործնական քայլերը։
🔹 Ոլորտի զարգացման ծրագիր. Գործող օրենսդրական կարգավորումների գործնական բացերը և դրանց հաղթահարման քայլերը, երկարաժամկետ գործուն ազդեցություն ունեցող, ռազմավարական նպատակներից բխող

աջակցության ծրագիր ձևավորելու տեսլականը
🔹 Կիսահաղորդիչների ոլորտը. Հայաստանում կիսահաղորդիչների ոլորտի հետագա զարգացման և միջազգային ճիշտ դիրքավորում ձևավորելու քայլերը
🔹 Որակյալ կադրերի պատրաստում և պահպանում․ ՏՏ ոլորտում մարդկային կապիտալի զարգացումը՝ շեշտադրելով ոչ միայն բարձրակարգ մասնագետների կրթումն ու պատրաստումը, այլև նրանց Հայաստանում պահելու և երկարաժամկետ ներգրավվածությունն ապահովելու մեխանիզմները։
Քննարկումների արդյունքում կարևորվեց պետություն-մասնավոր հատված գործակցությունը և ոլորտի զարգացման ուղղությամբ երկկողմ համակարգված քայլերի իրականացումը։ Ձեռք բերվեց հստակ պայմանավորվածություն՝ հանդիպումները դարձնել կանոնավոր աշխատանքային հարթակ, և բարձրացված առանցքային հարցերի շուրջ առաջիկայում ձևավորել աշխատանքային խմբեր՝ ոլորտի առաջարկներն արագ գույքագրելու և գործնական փուլ տեղափոխելու համար։
Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top