Տնտեսագետ

Հրազդան գետի վրա կկառուցվի 269 մետրանոց նոր կամուրջ

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել

Մեկնարկել են Երևանի նոր կարևոր տրանսպորտային կապերից մեկի շինարարական աշխատանքները, որը միմյանց կմիացնի Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանները՝ հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Ծրագրի շրջանակում Հրազդան գետի վրա կկառուցվի 269 մետրանոց նոր կամուրջ, իսկ Իսակովի և Արշակունյաց պողոտաներում՝ նոր ճանապարհային հանգույցներ, այդ թվում՝ թունելային անցում և շրջանաձև երթևեկություն։

Ճանապարհային ամբողջ համակարգի երկարությունը՝ իջատեղերով և երկրորդային ճանապարհներով, կկազմի 6.6 կմ։ Հիմնական հատվածը կունենա վեց երթևեկելի գոտի։

«Սա Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունն է և Երևանի ճանապարհային ցանցում նոր, մեծածավալ կապ։»,-հաղորդագրությամբ աշխատանքների նպատակը գնահատում է քաղաքապետարանը։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top