Տնտեսագետ

Volkswagen-ը 16 միլիարդ եվրո է հատկացրել աշխատատեղերի կրճատման և գործարանների փակման համար

Ունես Ռեստորանային բիզնես? Այս առաջարկը քեզ համար է
Իմանալ ավելին

Volkswagen-ը աշխատատեղերի կրճատման և գործարանների հնարավոր փակման հետ կապված ընդհանուր ծախսերը , որոնք անցյալ շաբաթ կնքված վերակազմակերպման համաձայնագրի մաս են կազմում, մոտ 16 միլիարդ եվրո է գնահատում։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։

Գերմանական ավտոարտադրողը, որը  Եվրոպայի խոշորագույն ընկերություններից է ձեռնամուխ է եղել իր պատմության մեջ ամենախոշոր վերակազմակերպմանը՝ որպես պատճառ նշելով գոյության համար պայքարը չինական մրցակցության, ծանր մաքսատուրքերի և արտադրական հզորությունների ավելցուկի պայմաններում։ Ծրագիրը ներառում է այլընտրանքների դիտարկում Գերմանիայում գտնվող չորս գործարանների համար, որոնցում առաջիկա տասնամյակի ընթացքում կդադարեցվի մոդելների արտադրությունը, ինչպես նաև նախկինում նախատեսվածից մոտ 50 000-ով ավելի շատ աշխատատեղերի կրճատում։

Volkswagen-ի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ծախսերի վերաբերյալ տեղեկությունը, որն առաջին անգամ հրապարակվել էր գերմանական Der Spiegel ամսագրում։

Աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ Էմդենում և Ցվիկաուում արտադրության աստիճանական դադարեցումը կարժենա մոտ 1 միլիարդ եվրո յուրաքանչյուր գործարանի համար, մինչդեռ Նեկարզուլմի և Հաննովերի գործարանների դեպքում ծախսերը կկազմեն 2-ական միլիարդ եվրո։ Մոտ 10 միլիարդ եվրո կհատկացվի ամբողջ աշխարհում մինչև 60 000 աշխատատեղի կրճատման հետ կապված ծախսերի համար։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top