«AI-ն կարող է մեզ բոլորիս uպանել»․ Anthropic-ի հետազոտողը հրաժարական է տվել՝ AI-ի վերահսկողությունը կորցնելու մտավախության պատճառով: «Anthropic» ընկերության հետազոտողը հրաժարական է տվել այն մտավախությունների պատճառով, որ արհեստական բանականությունը կարող է անկառավարելի դառնալ և ոչնչացնել մարդկությանը։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal։
Ջեյքոբ Քոքսոնը, ով զբաղվում է արհեստական բանականության նոր մոդելների ուսուցմամբ, կարծում է, որ իր ընկերությունն ու մյուսները մրցում են ինքնակատարելագործվող համակարգեր ստեղծելու համար, որոնք ժամանակի ընթացքում կարող են դուրս գալ մարդու վերահսկողությունից։
Նա հայտարարել է, որ արհեստական բանականությունը կարող է անկառավարելի դառնալ և ոչնչացնել մարդկությանը։
Քոքսոնը նախկինում OpenAI-ից տեղափոխվել է «Anthropic», բայց եզրակացրել է, որ ոչ մի ընկերություն ի վիճակի չէ պատասխանատու կերպով զարգացնել արհեստական բանականությունը։
«Արհեստական բանականությունը շուտով կդառնա գերմարդկային համակարգ, որը կարող է կոտրել ցանկացած բան, մեկ գիշերվա ընթացքում հեղափոխություն մտցնել ցանկացած ոլորտում և ձեռք բերել իրական ուժ և ռեսուրսներ։ Այն կարող է մեզ բոլորիս սպանել տասնամյակի վերջում», — կարծում է Քոքսոնը։
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ արհեստական բանականության կնքահայրը համարվող Ջեֆրի Հինթոնը, նույնպես հայտարարել էր, որ հզոր նեյրոնային ցանցերի նկատմամբ վերահսկողության կորուստը կարող է հանգեցնել մարդկության ոչնչացմանը։



