Տնտեսագետ

Գիտխորհրդի նիստ՝նոր ուսումնական տարվան ընդառաջ

Ունես Ռեստորանային բիզնես? Այս առաջարկը քեզ համար է
Իմանալ ավելին

Օգոստոսի 31-ին, ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանի նախագահությամբ, տեղի ունեցավ ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստը՝ 2026-2027 ուսումնական տարվան ընդառաջ։

Առաջին կիսամյակի աշխատանքային պլանի հաստատումից հետո կայացան համալսարանի և Գյումրու մասնաճյուղի պրոֆեսորի թափուր պաշտոնների տեղակալման, ինչպես նաև դոցենտի գիտական կոչումներ շնորհելու մրցույթները։ Գիտական խորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ առաջադրված թեկնածուներին ընտրեց պրոֆեսորի պաշտոններում և դոցենտի գիտական կոչում շնորհեց մեկ թեկնածուի։

Գիտական խորհուրդը հաստատեց ՀՊՏՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման և միջազգային բիզնեսի ամբիոնները լուծարելու և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնը միջազգային տնտեսագիտության ամբիոնի վերակազմավորելու մասին հարցը։ Հաստատվեց նաև ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի 2025-2026 ուստարվա ներքին գնահատման հաշվետվությունը, վերականգնվեցին մեկ ուսանողի ուսանողական իրավունքները, փոփոխություններ կատարվեցին ակադեմիական կազմի տարեկան գործունեության գնահատման և վարկանշավորման կարգում։

Գիտական խորհուրդը հրատարակության երաշխավորեց «Միջազգային փոխադրումներ», «Նախագծերի կառավարում 360°․ քաոսից արդյունք», «Տեղեկատվական համակարգերը ֆինանսներում», «Բիզնես էթիկա», «Փոփոխությունների կառավարում։ Ռազմավարական մոտեցումներ և մոդելներ», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային իրավունք», «Հայաստանի Հանրապետության հարկային իրավունք» ուսումնական, “English for Applied Sciences։ Practice File”, “Starting with Business English”, “Fundamentals of Business Letter Writing” ուսումնամեթոդական ձեռնարկները և «Հարկային վարչարարություն» դասախոսությունների նյութերը (էլեկտրոնային ռեսուրս)։

Նիստի ավարտին ռեկտոր Արմեն Գրիգորյանը գիտական խորհրդի անդամներին և ակադեմիական կազմի ներկայացուցիչներին շնորհավորեց նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ մաղթելով արդյունավետ և հաջողություններով լի ժամանակաշրջան։ Ռեկտորը հույս հայտնեց, որ ՀՊՏՀ ակադեմիական կազմը կկարողանա ոգեշնչել ուսանողներին՝ հատկապես առաջին կուրսեցիներին փոխանցելով այն համոզմունքը, որ համալսարանը գիտելիքի, զարգացման, նոր գաղափարների և արդյունավետ հաղորդակցությունների միջավայր է, որտեղ յուրաքանչյուր ուսանող կարող է բացահայտել իր ներուժն ու ձևավորել իր ապագան։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top