Ավելի արդյունավետ և էկոլոգիապես պատասխանատու առաքումներ «Ռեյմա» խանութների ցանցի համար
«Նավավան» ՍՊԸ-ն ներկայացնում է «Ռեյմա» մանկական խանութների ցանցը, որը Հայաստանում գործում է 1997 թվականից։ Ընկերությունը զբաղվում է մանկական բրենդային հագուստի և խաղալիքների ներմուծմամբ ու վաճառքով։
KfW-ի կողմից ֆինանսավորվող «Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանում» ծրագրի շրջանակում Ինեկոբանկը ֆինանսավորել է «Նավավան» ՍՊԸ-ին՝ էլեկտրական բեռնատարի ձեռքբերման նպատակով։
Նոր տրանսպորտային միջոցի շնորհիվ ընկերությունը կարողացել է ավելի արդյունավետ կազմակերպել առաքումները, բարելավել ապրանքների տեղափոխման գործընթացը և բարձրացնել հաճախորդների սպասարկման որակը։ Էլեկտրական բեռնատարի օգտագործումը նաև նպաստում է տրանսպորտային արտանետումների նվազեցմանը և ընկերության գործունեության առավել էկոլոգիապես պատասխանատու կազմակերպմանը։
Ավելի բարձր արտադրողականություն և կայուն որակ «Beer Academy»-ում
«Ինդիկում» ՍՊԸ-ն ներկայացնում է «Beer Academy» ռեստորան-գարեջրատունը, որը գործում է 2012 թվականից։ Կազմակերպությունն իր արտադրամասում արտադրում է սեփական գարեջուրը և մատուցում ռեստորանային ծառայություններ։
KfW-ի կողմից ֆինանսավորվող «Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանում» ծրագրի շրջանակում Ինեկոբանկը ֆինանսավորել է «Ինդիկում» ՍՊԸ-ին՝ էլեկտրական վառարանի ձեռքբերման նպատակով։
Նոր սարքավորումը հնարավորություն է տվել առավել արդյունավետ կազմակերպել սննդի պատրաստման գործընթացները, օպտիմալացնել աշխատանքային հոսքերը և ապահովել արտադրանքի կայուն որակ։ Արդյունքում բարձրացել է ընկերության արտադրողականությունը, ընդլայնվել են տեխնիկական հնարավորությունները և բարելավվել հաճախորդներին մատուցվող ծառայությունների որակը։
Ընդլայնված տպագրական հնարավորություններ «ԱՄ Փրոդաքշն»-ի համար
«ԱՄ Փրոդաքշն» ՍՊԸ-ն մատուցում է համակարգչային և տպագրական ծառայությունների լայն շրջանակ։ Ընկերությունն իրականացնում է լայնաֆորմատ տպագրություն, տպագրություն բաժակների, շապիկների և այլ առարկաների վրա, ինչպես նաև զբաղվում է գրենական պիտույքների և բաժակների վաճառքով։
KfW-ի կողմից ֆինանսավորվող «Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանում» ծրագրի շրջանակում Ինեկոբանկը ֆինանսավորել է «ԱՄ Փրոդաքշն» ՍՊԸ-ին՝ Xerox Versant 280 Press տպագրական սարքավորման ձեռքբերման նպատակով։
Նոր սարքավորումը հնարավորություն է տվել բարելավել տպագրության որակը, ավելի արդյունավետ կազմակերպել պատվերների իրականացումը և ընդլայնել մատուցվող ծառայությունների շրջանակը։ Ֆինանսավորման արդյունքում աճել են ընկերության արտադրական հնարավորությունները և ամրապնդվել է նրա մրցունակությունը տպագրական ծառայությունների շուկայում։
Ֆինանսավորման շնորհիվ կին ձեռներեցների կողմից ղեկավարվող բիզնեսները կարողացել են կատարելագործել աշխատանքային գործընթացները, ընդլայնել տեխնիկական հնարավորությունները և բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը:



