Տնտեսագետ

Իրազեկման սեմինար՝ Արարատի պետական բժշկական քոլեջում

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել

2026 թվականի հոկտեմբերի 6-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները «Արարատի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ում անցկացրել են իրազեկման սեմինար՝ բուժքույրական և դեղագործական ֆակուլտետների ավելի քան 50 ուսանողների մասնակցությամբ։

Տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը ներկայացրել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լիազորություններն ու դրանց շրջանակում իրականացվող վերահսկողական գործառույթները։

Սեմինարի ընթացքում ներկայացվել են աշխատանքային իրավահարաբերություններին, հիգիենիկ և սանիտարահիգիենիկ պահանջներին, դեղատոմսերի լրացման, դուրսգրման և դեղերի բաց թողնման կարգին, ինչպես նաև միջին բուժաշխատողների իրավունքներին և պարտականություններին վերաբերող հարցեր։

Հանդիպման ընթացքում մասնագետները պատասխանել են ուսանողներին հետաքրքրող հարցերին։

Սեմինարի նպատակն էր ուսանողներին իրազեկել ապագա մասնագիտական գործունեության ընթացքում աշխատանքային իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև առողջության պահպանման և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման հիմնական պահանջների վերաբերյալ։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top