Դրամ

YT, Տնտեսագիտություն

Իրավաբանական անձ, Ֆիզիկական անձ նշանակությունը

Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձոռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ: Իրավաբանական անձի գույքի կազմավորմանը մասնակցելու կապակցությամբ՝ նրա հիմնադիրները այդ իրավաբանական անձի նկատմամբ ունեն կամ չունեն պարտավորական իրավունքներ: Իրավաբանական անձանց թվին, որոնց նկատմամբ նրանց հիմնադիրները ունեն պարտավորական իրավունքներ, պատկանում են տնտեսական ընկերակցությունները և ընկերությունները: Իրավաբանական անձանց թվին, որոնց նկատմամբ նրանց հիմնադիրները չունեն պարտավորական իրավունքներ, պատկանում են հասարակական միավորումները, հիմնադրամները և իրավաբանական անձանց միությունները: Իրավաբանական անձ — տեսակները Իրավաբանակնա անձինք կարող են լինել իրենց գործունեուրյամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություններ: Ոչ առևտրային կազմակերպությունները կարող են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքում, երբ դա ծառայում թ աըն նպատակների իրականացմանը, որոնց համար նրանք ստեղծվել են, և համապատասխանում է այդ նպատակներին: Ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար ոչ առևտրային կազմակերպություններն իրավունք ունեն ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել նրանց մասնակից: Իրավաբանական անձ — ստեղծումը Իրավաբանական անձի հիմնադիրները կնքում են պայմանագիր, որով որոշում են իրավաբանական անձի հիմնադրման համար համատեղ գործունեության կարգը, իրավաբանական անձին իրենց գույքը հանձնելու և նրա կառավարմանն իրենց մասնակցության պայմանները: Պայմանագրի հիման վրա հիմնադիրները մշակում են ստեղծվող իրավաբանական անձի կանոնադրությունը: Իրավաբանական անձի անվանումը Իրավաբանական անձն ունի իր անվանումը, որը ցուցում է պարունակում նրա կազմակերպաիրավական ձևի մասին: Ոչ առևտրային կազմակերպության անվանումը պետք է ցուցում պարունակի իրավաբանական անձի գործունեուրյան բնույթի մասին: Առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձը պետք է ունենա ֆիրմային անվանում: Իրավաբանական անձի գտնվելու վայրը Իրավաբանական անձի գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է: Իրավաբանական անձի պատասխանատվությունը Իրավաբանական անձն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով: Իրավաբանական անձի հիմնադիրը պատասխանատու չէ իրավաբանական անձի, իսկ իրավաբանական անձը՝ իր հիմնադրի պարտավորությունների համար, բացառությամբ սույն օրենսգրքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ նախատեսված դեպքերի: Ներկայացուցչություններ և մասնաճյուղեր Ներկայացուցչություն է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որը ներկայացնում է իրավաբանական անձի շահերը և իրականացնում դրանց պաշտպանությունը: Մասնաճյուղ է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որը իրականացնում է նրա բոլոր գործառույթները կամ դրանց մի մասը՝ ներառյալ ներկայացուցչության գործառույթները: Ներկայացուցչությունները և մասնաճյուղերն իրավաբանական անձինք չեն և գործում են իրավաբանական անձի հաստատած կանենադրությունների հիման վրա: Ներկայացուցչությունների և մասնաճյուղերի ղեկավարները նշանակվում են իրավաբանական անձի կողմից ու գործում են նրա լիազորագրի հիման վրա: Իրավաբանական անձի վերակազմակերպումը. Իրավաբանական անձի վերակազմակերպումը կատարվում է նրա հիմնադիրների կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշման հիման վրա: Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական անձի բաժանման կամ նրա կազմից մեկ կամ մի քանի իրավաբանական անձանց առանձնացման ձևով իրավաբանական անձի վերակազմակերպումն իրականացվում է դատարանի վճռով: Իրավահաջորդությունն իրավաբանական անձանց վերակազմակերպման դեպքում Իրավաբանական անձանց միաձուլման դեպքում նրանցից յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտականությունները անցնում են նոր առաջացած իրավաբանական անձի՝ փոխանցման ակտին համապատասխան: Իրավաբանական անձի՝ այլ իրավաբանական անձի միանալու դեպքում միացած իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները անցնում են վերջինիս: Իրավաբանական անձի բաժանման դեպքում նրա իրավունքները և պարտականությունները անցնում են նոր առաջացած իրավաբանական անձանց՝ բաժանիչ հաշվեկշռին համապատասխան: Փոխանցման ակտ և բաժանիչ հաշվեկշիռ Փոխանցման ակտը և բաժանիչ հաշվեկշիռը պետք է դրույթներ պարունակեն վերակազմակերպված իրավաբանական անձի գույքի ու պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր պարտավորությունների իրավահաջոդության մասին: Փոխանցման ակտը և բաժանիչ հաշվեկշիռը հաստատում են վերակազմակերպման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը և կանոնադրությունների հետ միասին ներկայացվում են նոր առաջացած իրավաբանական անձանց գրանցելու կամ գոյություն ունեցող իրավաբանական անձանց կանոնադրություններում փոփոխություններ մտցնելու համար: Իրավաբանական անձի լուծարումը Իրավաբանական անձի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է ՝ առանց իրավունքները ու պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու: Իրավաբանական անձը կարող է լուծարվել՝ 1) Նրա հիմանդրիների կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշմամբ՝ ներառյալ այն ժամկետը լրանալու կապակցությամբ, որով ստեղծվել է իրավաբանական անձը, կամ այն նպատակին հասնելու կապակցությամբ, որի համար նա ստեղծվել է: 2) դատարանի կողմից իրավաբանական անձի գրանցումը անվավեր ճանաչելու դեպքում ՝ կապված այն ստեղծելու ժամանակ թուլ տված օրենքի խախտումների հետ: 3. Իրավաբանական անձը լուծարվում է նաև սնանկության հետևանքով: Իրավաբանական անձի սնանկությունը Իրավաբանական անձը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել, եթե նա ի վիճակի չէ բավարարել պարտատերերի պահանջները; Իրավաբանական անձին դատարանով սնանկ ճանաչելու հիմքերը, կարգը, ինչպես նաև սնանկ չանաչված իրավաբանական անձի պարտատերերի պահանջների բավարարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով: Ֆիզիկական անձ Ֆիզիկական անձ են հանդիսանում բոլոր մարդիկ։ Իրավունքի տեսանկյունից ֆիզիկական անձինք կարող են ունենալ մի քանի կարգավիճակ՝ Քաղաքացիություն ունեցող, Քաղաքացիություն չունեցող, Օտարերկրյա քաղաքացիներ, Երկքաղաքացիներ։ Ֆիզիկական անձանց նման տարաբաժանումը կայանում է նրանում, որ քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձինք միայն կարող են ընրտել և ընտրվել Հայաստանի պետական պաշտոններում, պետությունն է ստանձնում նրա պաշտպանությունը, որտեղ էլ որ նա լինի։ Մնացած բոլոր իրավունքներով և պարտականություններով նրանք հավասար են։ Ֆիզիկական անձինք ի ծնե իրավունակ են։ 18 տարեկանից սկսած ձեռք են բերում նաև լրիվ գործունակություն։ Իրավունակությամբ և գործունակությամբ օժտված ֆիզիկական անձինք ձեռք են բերում իրավասուբյեկտություն։ Ֆիզիկական անձանց մասին հիմնական դրույթները ամրագրում են ստացել Հայաստանի Սահմանադրությունում և մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագրում։

Բանկեր

SWIFT բանկային համակարգի ստեղծման նպատակները և զարգացման հիմնական փուլերը

1950-ական թվականների վերջին միջազգային առևտրի աճին զուգընթաց տեղի ունեցավ բանկային գործընթացների քանակի աճ: Բանկերի միջև կապերի ավանդական ձևերով այլևս հնարավոր չէր աշխատել մեծածավալ բանկային տեղեկատվության հետ: Հսկայական ժամանակ էր ծախսվում տարբեր բանկերում բանկային գործընթացների իրականացման տարբերությունների հետևանքով փաստաթղթերում առաջացող թերությունների, միջբանկային գործընթացների իրականացման ընթացքում առաջացող սխալների վերացման և անհրաժեշտ բազմակի ստուգումների վրա: Տեղեկատվության ծավալների աճին զուգընթաց, թղթային կրիչների փոխարեն, պահանջ առաջացավ ավտոմատացման նկատմամբ: Աշխատանքների ավելի էֆեկտիվ միջոցների փնտրումը 1960 թվականների սկզբին հրահրեց 60 ամերիկյան և եվրոպական բանկերի հավաքվել քննարկման, որի նպատակը միջազգային բանկային գործում ստանդարտացման համակարգի ստեղծումն էր: Կայացվել էր որոշում, որի համաձայն պետք է վերջնական նպատակ հանդիսանար համակարգիչների, հեռահաղորդակցման միջոցների օգտագործումը, որոնք ապահովելու էին բանկային ինֆորմացիայի փոխանակման արագ և անվտանգ համակարգ: Ծրագրի հիմքում դրվել էին հետևյալ պահանջները` վճարովի գործընթացները պետք է իրականացվեին առանց թղթերի մասնակցության և բանկերի միջև ինֆորմացիայի փոխանակումը հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ պետք է հնարավորինս արագ իրականացվեին տիպիկ բանկային ռիսկերը նվազագույնի հասցվեին: Վերոնշյալ ծրագիրն իր պաշտոնական ձևակերպումը ստացավ 1972 թվականին: Նույն տարում հաշվարկվեցին ծախսերը, տրվեցին բանկային տեղեկավության փոխանակման շահութաբեր համակարգի ստեղծման հանձնարարականները: Դրանք բերվեցին հետևյալին. hամակարգը պետք է հիմնված լինի միջազգային ցանցի և ցանցային ծառայության ստեղծման, գործընթացների ստանդարտացման, ինչպես նաև հաղորդագրությունների ֆորմատի ստանդարտացման, բանկերի կապին միացման տեխնիկայի ու ձևերի ստանդարտացման վրա, մեկ հաղորդագրության ուղարկման 0.15 դոլլար արժողության դեպքում եկամտաբերության ապահովման համար համակարգը մեկ օրում պետք է ամենաքիչը 100 հազար հաղորդագրություն մշակի 70 բանկերի մասնակցությամբ, յուրաքանչյուր մասնակից երկրում համակարգը պետք է ներառի 2 անկախ ու միմյանցից կախյալ բաշխող կենտրոններ և կապի խտացուցիչներ: 1977 թվականի մայիսի 9-ին տեղի ունեցավ կապի պաշտոնական բացումը: Նույն տարվա վերջին անդամ բանկերի թիվը 586 էր «513-ի փոխարեն», որոնք ապահովում էին օրական 500 հազար հաղորդագրության ուղարկում: Ներկայումս SWIFT համակարգը միավորում է 4800 բանկեր և ֆինանսական կազմակերպություններ, որոնք տեղակայված են 155 երկրներում «դրանց մոտ հաշվարկվում է ավելի քան 20,000 տերմինալ»: Այդ բոլոր բանկերն անկախ իրենց աշխարհագրական դիրքից ունեն շուրջօրյա կապ պահպանելու հնարավորություն ողջ տարվա ընթացքում: Այսօր SWIFT համակարգով օրական 3.3 մլն ֆինանսական հաղորդագրություն է ուղարկվում: SWIFT-ը բաժնետիրական կազմակերպություն է, որի բաժնետերեր են հանդիսանում անդամ բանկերը: Կազմակերպությունը գրանցված է Բելգիայում /մշտական գործող մարմինները գտնվում են քաղաք Լա-Ուլպում` Բրյուսելից ոչ հեռու/ և գործում է բելգիական օրենքներին համաձայն: Բարձրագույն մարմինը անդամ բանկերի կամ ներկայացուցիչների ընդհանուր ժողովն է: Բոլոր որոշումները ընդունվում են մասնակիցների ձայների մեծամասնությանը համապատասխան` ելնելով այն սկզբունքից, որ մեկ բաժնետոմսը մեկ ձայն է: Տնօրենների խորհրդում գլխավոր դիրքը պատկանում է Արևմտյան Եվրոպայի ու ԱՄՆ-ի բանկերի ներկայացուցիչներին: Բաժնետոմսերի քանակը որոշվում է ուղարկվող հաղորդագրությունների փաթեթին համապատասխանաբար: Բաժնետոմսերի ամենաշատ քանակ ունի ԱՄՆ-ը, Գերմանիան, Շվեցարիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան: SWIFT-ի անդամ կարող է դառնալ ցանկացած բանկ, որը տեղական օրենսդրությանը համաձայն ունի միջազգային բանկային օպերացիաների իրականացման իրավունք: Անդամ բանկերի կողքին կան նաև SWIFT համակարգն օգտագործողների ևս երկու այլ կատեգորիաներ` ասոցիացիոն անդամներ, մասնակիցներ: Առաջինի դերում հանդես են գալիս անդամ բանկերի մասնաճյուղերն ու բաժանմունքները: Դրանք բաժնետերեր չեն և զուրկ են կազմակերպության կառավարմաը մասնակցելու իրավունքից: SWIFT-ի մասնակիցները բոլոր հնարավոր ֆինանսական կազմակերպություններն են` բրոքերային և դիլերային գրասենյակները, քլիրինգային և ապահովագրական ընկերությունները, ներդրումային ընկերությունները, որոնք կապին միացել էին 1987 թվականից: Մուտքը SWIFT բաղկացած է 2 փուլից` իրականացվում է բանկի ԲԸ անդամ դառնալու և որպես ԲԸ-ության աշխատող ցանցին միանալու նախապատրաստություն: Առաջին փուլում բանկը ձևակերպում և SWIFT է ուղարկում անհրաժեշտ փաստաթղթերը, մասնավորապես` մուտք գործելու դիմում, բանկի պարտավորագիրը իրականացնելու SWIFT-ի կանոնադրությունը և փոխհատուցելու ծախսերը ԲԸ-ին, բանկի և այն անձանց հասցեները, ովքեր պատասխանատու են ԲԸ-ի հետ կապի համար, բանկի հաղորդագրությունների փաթեթի պատկերը: Թեկնածու բանկը ստանում է միաժամանակյա ներդրում կատարելու և մեկ բաժնետոմս ձեռք բերելու իրավունք: SWIFT մուտք գործելը շատ թանկ արժե: Միանգամյա ներդրումը կազմում է 400 հազար բելգիական ֆրանկ անդամ բանկերի և 200 հազար ասոցիացիոն անդամների համար: Բացի այդ անդամ բանկերը պետք է ձեռք բերեն 1 բաժնետոմս 55 հազար բելգիական ֆրանկ արժողությամբ: Երկրորդ փուլն անմիջականորեն կապված է բանկի ցանցին միացման հետ: Հենց այս փուլում են լուծվում բոլոր տեխնիկական հարցերը, ձեռք բերվում կոմունիկացիոն սարքավորումները /որի արժեքը կարող է գերազանցել 1000-ավոր ԱՄՆ դոլարը/, անցկացվում է անձնակազմի ուսուցում: Ցանցին միացման ժամանակները ֆիքսված են մարտի, հունիսի, սեպտեմբերի և դեկտեմբերի առաջին երկուշաբթի օրերը: Ինչպես ցույց է տալիս փորձը, SWIFT համակարգի անդամակցության հետ կապված ծախսերը /հինականում արդի էլեկտրոնային սարքավորման տեղադրման հետ կապված/ սովորաբար հետ են գնվում 5 տարվա ընթացքում: Յուրաքանչյուր երկրում, որտեղ զարգանում է SWIFT-ը, ԲԸ-ը ստեղծում է իր ադմինիստրացիան /տեղական վարչակազմը/:

Տնտեսագիտություն

Ինչ տարբերություն «Y սերնդի» մենեջեր և 40-անց կառավարիչ

Նրանց, ովքեր նոր են զբաղեցնում կառավարչական դիրք կամ սկսել են իրենց ղեկավարի կարիերան 3-5 տարի առաջ, սոցիոլոգները կոչում «Y սերնդի» մենեջեր: Հենց այս սերնդի ներկայացուցիչ СЕО-ներից էլ պետք է փնտրել հետնորդներին: Ինչ են իրենցից ներկայացնում «Y սերնդի» մենեջերները: Ինչին են հավատում և ինչ են սպասում: Ինչ կարող են նրանք տալ բիզնեսին: Ղեկավարել խոշոր արտադրական հոլդինգ և ստանալ որպես ենթակայություն դասական հետսովետական գործարան, որը հետագայում ֆինանսական ճգնաժամի կողմից կստանա հավելյալ հարված, դա շատ լուրջ փորձաշրջան է անգամ փորձառու մենեջերի համար: Տարբեր տարիքի մենեջերները դժվարին իրավիճակները հավանաբար կլուծեն տարբեր կերպ: Փորձառու կառավարիչը իրեն կդրսևորի որպես հեղինակավոր առաջնորդ, և գործը գլուխ կբերեր որպես ուժեղ ղեկավար: Երիտասարդ կառավարիչը իրեն կշրջապատի ուժեղ թիմով մենեջեր համախոհներ, գործին կներգրավի արտասահմանյան խորհրդականների և կներդնի նորագույն տեխնոլոգիաներ: Ի համեմատություն 30-40 տարեկան մենեջերների հետ՝ «Y սերնդի» մենեջեր տեխնոլոգիապես զարգացած են, լավ են տեղեկատվությանը տիրապետում, գիտեն տարբեր օտար լեզուներ և իրենց դասում են համաշխարհային տնտեսության մի մասնիկ: Իրենց համար կարևոր չեն ավագ սերնդի կարիերային ամիբիցիաները, նրանք պատրաստ են դուրս գալ կաշվից ոչ թե կարգավիճակի համար, այլ հետաքրքիր աշխատանքի համար. նրանք գնահատում են տարբեր խնդիրները և ազատ որոշում կայացնելու իրավունքը: «Y սերնդի» համար կյանքի աշխատանքի հավասարակշռությունը work-life balance կյանքի կարևորագույն սկզբունքներից մեկն է: Ստատուսը և կայունության ապահովման հնարավորությունը, բարեկեցության մակարդակի բարձրացումը չի խթանում նրանց աշխատել կաշվից դուրս գալով: Նրանք գնահատում են պարբերական սովորելու հնարավորությունը, ինքնազարգացումը, փոփոխությունների առկայությւոնը, գնահատում են խնդիրների լուծման տարբեր մոտեցումները և որոշումների ընդունման ազատությունը: Հենց «Y սերնդի» մենեջերները կարող են հանդիսանալ մոդերնացման և ինովացիանների լոկոմոտիվ: Հենց իրենց ամբիցիաներն էլ տարբերվում են ավագ սերնդից՝ ստեղծագործ և ինտելեկտուալ բնավորությամբ, նրանք ձգտում են ունենալ օրիգինալ և կրեատիվ կարծիք: «Y սերնդի» ներկայացուցիչները աշխատանքի և կոլեկտիվի ընտրության ժամանակ հետաքրքրվում են ոչ միայն ղեկավարի անձով, այլև գործընկերներով և իրենց ենթականերով: Թիմը, որի հետ նրանք պետք է աշխատեն, հանդիսանում է նրանց աշխատանքային հարմարավետության մասը: Մատրիցային համակարգի սերնդակիցները, որոնց համար սոցիալական կոմունիկացիոն կապեը անսահաման կարևորություն ունի, հակված են դեպի թիմային աշխատանք իրականացնելուն: Շուկայում արդեն կան մի քանի СЕО-ներ, որոնք գնահատում են «Y սերնդի» մենեջերներին՝ իրենց հատուկ որակների համար և հատուկ իրենց նշանակում են միջին և բարձր պաշտոնների: Նրանք պատրաստ են ռիսկի գնալ և թույլ տալ իրենց աշխատակիցներին սխալվել, այն առավելությունների համար, որոնք նրանք կարող են ապահովել: Ինչպես ասում է խոշոր ընկերություններից մեկի գլխավոր տնօրենը /Ես չեմ սիրում նրանց, որոնք ընկերություն են գալիս ռեզյումեում ինչ-որ կետին կարևորություն տալով և պատրաստ են զբաղեցնել այդ պաշտոնը մի քանի տարի: Այդպիսի մարդիկ միանշանակորեն մտածում են միայն այն մասին, որ սխալ չանեն: Ես սիրում եմ մարդկանց, որոնք ձգտում են ինչ-որ բաներ անել և պատրաստ են ինքնամոռաց ձգտել ու հասնել նպատակին/: Հետճգնաժամային թրենդներից մեկը այն է, որ բիզնեսի սեփականատերերը մտածում են ղեկավար մարմինների որակի մասին և փնտրում են բարձր որակավորում ունեցող մարդկանց՝ ընկերության տարբեր մակարդակներում՝ հասնելով անգամ կառավարման ամենաստորին մակարդակներին: Ճգնաժամը ցույց տվեց կառավարչական ռեսուրսների թուլությունը, երբ բիզնեսը հասավ իր պիկին. պարզ դարձավ, որ ընկերության հաջողությունները այնքան էլ կապված չէին թոփ մենեջերներից: Որակական ղեկավարների դեֆիցիտը անհաղթահարելի է և ընկերությունների ղեկավարների ոչ մի այլ բան չի մնում, քան ղեկավարման կարևորագույն օղակներում ներգրավել այնպիսի մարդկանց, որոնք չունեն հատուկ որակավորումներ, բայց ցուցաբերում են մոտիվացիա և պոտենցիալ: Իհարկե դա իր մեջ նաև ռիսկեր է պարունակում: Սերունդը, որը մեծացել է ինտերնետի ժամանակաշրջանում, թույլ է կենտրոնացված ուշադրության մասով, որը ավելացնում է կոմպետենտության անբավարարվածությունը: Այդպիսի մարդկանց անհրաժեշտ է դաստերակ, որը կսովորոցնի, թույլ կողմերը կասի, ճիշտ ժամանակին կխթանի կամ բացասական կողմերը կասի: Հակառակ դեպքում «Y սերնդի» ներկայացուցիչը շատ շուտ /կկործանվի/: СЕО շահագրգռված է /թարմ արյան/ ներգրավմամբ, պետք է վստահ լինել, որ նրանք հասկանու են, թե ինչպես ղեկավարել այլ սերնդի մենեջերներին, որոնք առաջնորդվում են այլ ստիմուլներով: Հենց առաջին դեմքի կամքը դեռ բավական ռեսուրս չէ: Եթե չիրականացնել նաև համակարգային փոփոխություններ՝ ներդնելով նոր տեխնոլոգիաներ, որոնցով պատրաստ են աշխատել «Y սերնդի» ներկայացուցիչները, չի բացառվում, որ հասարակությունը /կկորցնի/ այդ սերնդին:

Տնտեսագիտություն

6 ֆինանսական կանոններ, որոնք կիրառելի են յուրաքանչյուր օր

1. Հավելյալ բյուջե 50/30/20 կանոն, սա բյուջեի կազման հայտնի կանոն է: 50% — տան համար նախատեսված ծախսեր; 20% — ֆինանսական ծախսեր՝ պարտքերի մարում կամ խնայողությունների ավելացում; 30% — ընթացիկ կարիքների համար: Կա նաև 80/20 հարաբերակցության կանոնը՝ 20% — ֆինանսական կարիքների համար, իսկ 80% — այլ կարիքները հոգալու համար: Այս երկու կանոնը օգնում է կանոնավորել պարտավորությունները, նպատակները և մոտիվացիան: 2. Ավտոմեքենայի գնում Կանոն 20/4/10: Վարկով ավտոմեքենա գնելիս՝ անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ սկզբունքով. 20% — պետք է վճարել կանխավճար, վերցնել վարկը ոչ ավել, քան 4 տարով, և ստացած ընդհանուր բյուջեի 10%-ից ոչ ավելին պետք է ծախսել ավտոմեքենայի ծախքերի վրա: Այս կանոնը թույլ է տալիս չգնել այնպիսի ավտոմեքենա, որը դուք չեք կարող Ձեզ թուլ տալ: 3. Բնակարանի գնում 20% կանոն: Վարկով բնակարանի գնման պարագայում՝ անհրաժեշտ է վճարել 20% կանխավճար: Դա թույլ է տալիս չգնել այնպիսի բնակարան, որը դուք չեք կարող Ձեզ թույլ տալ, այդ թվում իջեցնում է ամենամսյա վճարումների ծավալը և տալիս է հնարավորություն վարկը ժամանակին մարել: 4. Թոշակ: 10% Կանոն: Սա ամենահայտնի կանոնն է: Խնայեք եկամտի 10%-ը ապագա թոշակի համար: 5. Ուսանողական վարկ: Չի կարելի վերցնել այնպիսի ուսանողական վարկ, որը չես կարողանում մարել առաջին տարում: Սա թույլ է տալիս կառավարել ուսանողական տարիներում ստացած եկամուտները: 6. Խնայողություն և ներդրում: 6 ամսի կանոն: Անհրաժեշտ է ունենալ այնքան խնայողություն, որը թույլ կտա անհոգ ապրել 6 ամիս, եթե կորցրել եք աշխատանքը: Սա թույլ է տալիս չկայացնել այնպիսի որոշումներ, որոնք հետագայում կվնասեն Ձեզ:

Տնտեսագիտություն

«Ընդհատակյա» ու խորհրդավոր փողի մասին (bitcoin)

«Աշխարհի ամենահայտնի ուտոպիաներից մեկն ընդհանուր արժույթի հարցն է: Բիթքոինը (bitcoin) հավակնում է դառնալ այդ միասնական էլեկտրոնային արժույթը: Անգամ նման համեմատություն է շրջանառվում. ինչպես ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը եւ այլ երկրներ ունեն իրենց արժույթը, այդպես էլ ինտերնետն ունի իրենը՝ բիթքոինը: Առասպելական է հատկապես բիթքոինի (bitcoin) ստեղծումը. «Ասում են, բիթքոինի առաջին  ծրագիր-դրամապանակը ստեղծել է Սաթոշի Նակոմոտո կեղծանունով հանդես եկող մի հաքեր 2009 թվականին, եւ կոդն ազատ հասանելիությամբ տեղադրել համացանցում: Այլ ծրագրավորողներ բնօրինակ կոդին արել են հավելումներ՝ ստանալով իրենցը: Բիթքոին դրամապանակների իմաստն այն է, որ դրանք չեն կառավարվում ոչ մի կազմակերպության կամ պետության կողմից, եւ տեսականորեն յուրաքանչյուրը կարող է ստեղծել ծրագրի իր տարբերակը: Ապակենտրոնացված թվային այս արժույթով գործարքներն իրականացվում են առանց կենտրոնական մարմնի կառավարման՝ երկու սուբյեկտների միջեւ ուղիղ ցանցային կապով: Այն թույլ է տալիս գործարքներում մնալ անանուն՝ հանդես գալով կեղծանվամբ, իսկ ապահովության միակ երաշխիքը ցանցի կատարելությունն է ու բիթքոինն օգտագործողների միջեւ ներքին համաձայնությունը. «Իզուր չէ, որ բիթքոինն անվանում են «ընդհատակյա փող», որի  հետ կապված շատ հարցեր պարզ չեն, երբեմն` նույնիսկ խորհրդավոր»: Միանշանակ չենք կարող ասել, որ բիթքոինն էլեկտրոնային փող է, չնայած որ այն ներկայացվում է նաեւ այդպիսին. «Էլեկտրոնային փողի հետեւում միշտ լինում է կանխիկ գումար կամ ոսկի, : Այդպես է գործում, օրինակ Webmoney-ն, Яндекс. Деньги-ն եւ այլն: Բիթքոինը, որպես վիրտուալ արժույթ, ուղղակիորեն կախված չէ որեւէ իրական արժույթից: Այն համեմատում են ոսկու հետ՝  անվանելով նաեւ «թվային ոսկի»: Ոսկու գաղափարն ակնհայտ է բիթքոինի անվան, լոգոյի, ինչպես նաեւ այս արժույթով իրականացվող մի շարք գործընթացների մեջ: Օրինակ՝ բիթքոինի փոխանցումների իրականացմանը հետեւում եւ ապահովում են հզոր համակարգիչների առջեւ նստած մարդիկ, որոնց անվանում են բիթքոինի «հանքափորներ», բիթքոինի առքուվաճառքն իրականացվում է վիրտուալ բորսաներում»: Այս տեխնոլոգիան հավակնում է լուծել երկու կարեւոր հարց. բիթքոինը տարածել եւ հաստատել ողջ աշխարհում՝ որպես միասնական էլեկտրոնային արժույթ, որով հնարավոր կլինի վճարել ցանկացած ծառայության կամ ապրանքի դիմաց եւ այն դարձնել փողերը պահելու ամենաապահով տարբերակը:

Տնտեսագիտություն

Վերին և Ստորին Պանամա. Ֆեդերալ համայնքի 20 օֆֆշորները (offshore)

Forbes-ը հրապարակել է պատգամավորների ամենաընդհանուր ցանկը, որոնց կարող են կասկածել սեփական հակակոռուպցիոն օրենքի բոյկոտում (offshore): 2016 թվականի ապրիլ ամսին, Լրագրողների միջազգային կոնսորցումը (ICIJ) հրապարակեց ամբողջ աշխարհի քաղաքական գործիչների և չինովնիքների օֆֆշորային  (offshore) միջոցների հետաքննության արդյունքները: Ստուգվել են պանամական իրավաբանական Mossack Fonseca ընկերության ավելի քան 11.5 մլն. ներքին փաստաթղթերը: Օֆֆշորային միջոցների սեփականատերերի ցուցակում առկա են 10 ռուսաստանյան չինովնիկների և քաղաքական գործիչների անուններ: Արխիվային տեղեկատվության հիման վրա, հետագայում՝ նույն թվականի մայիս ամսին, ևս հրապարակվեցին մի քանի տասնյակ ռեգիոնալ և ֆեդեռալ չինովնիկների և քաղաքական գործիչների անուններ: 2013 թվականի օգոստոս ամսից, Ռուսաստանի օրենսդրությունն արգելում է քաղաքացիների այդ կատեգորիային, տնօրինել և կամ սեփականատեր հանդիսանալ օտարերկրյա ընկերությունների բաժնետոմսերին: Միևնույն ժամանակ, օրենքը թույլ է տալիս լինել օֆֆշորային ընկերության իրական շահառու, բայց պարտադիր պետք է հայտարարագրվի այդպիսի ակտիվը և նրանից ստացած եկամուտը: Վերը նշված կետի խախտումը՝ իրենից ենթադրում է իրավասությունների դադարեցում և աշխատանքից ազատում: ՌԴ Գլխավոր Դատախազ Յուրի Չայկան խոստացավ հետաքննել լրագրողների հրապարակած տվյալները և հրապարակել հետաքննության տվյալները: Հետաքննության արդյունքերի հրապարակման սպասումով՝ Forbes-ը որոշեց ինքնակամ ուսումնասիրել տվյալների բազան և սկսել պատգամավորներից, որոնք 2013 թվականի աշնանն ինքնակամ՝ իրենց արգելեցին տնօրինել օֆֆշորային ակտիվներ: Ներկայումս Offshore Leaks-ի բազայում պահպանվում է տեղեկատվություն 320.000 ընկերությունների վերաբերալ: Արխիվի առաջին մասը ձևավորվել է 2013 թվականին՝ Վիրջինյան կղզիներում գտնվող Commonwealth Trust Limited-ից տեղեկատվության արտահոսքի հետևանքով, իսկ մյուս մասը՝ Portcullis TrustNet ընկերության աղբյուրների արտահոսքի հետևանքն է: Forbes-ը բացահայտեց, որ ռուսաստանյան 11.516 ընկերություններից 50-ը կապված է օֆֆշորային բիզնեսի հետ, որոնք կարող են կապ ունենալ 29 պատգամավորների հետ: Այդ ընկերություններից կեսը լուծարվել են կամ 2010 թավականից հետո նրանց ճակատագիրը պարզ չէ՝ օրենքի ընդունումից հետո, որը արգելում էր պատգամավորներին և պետական աշխատողներին սեփականության իրավունքով ունենալ արտասահմանյան երկրներում գտնվող ակտիվներ: Վերջնական արդյունքով, ըստ Forbes-ի, ցուցակում ընդգրկված են 3 նահանգապետեր և 7 պատգամավորներ, որոնք կարող են չանցնել հակակոռուպցիոն ստուգումներ: Նրանց կամ նրանց հարազատների անունները համընկնում էին օֆֆշորային ընկերությունների հետ կապ ունեցող իրական շահառունների հետ: Որոշները ֆորմալ առումով օրենքը չէին խախտում, քանզի օֆֆշորային ընկերությունները գրանցված էին իրենց չափահաս զավակների կամ ծնողների անունով, իսկ արգելքը վերաբերում էր միայն անչափահաս զավակներին և ամուսիններին: Բայց անուղղակիորեն կարելի է ասել, որ պատգամավորները շարունակում էր այդ ակտիվները տնօրինել կամ այդ ակտիվներից շահույթ ստանալ: Ստորև ներկայացնում ենք Forbes-ի կողմից հրապարակած այն չինովնիկների անուններն ու սեփկանության մասին տվյալները, որոնք ներառված են պանամական դոսիեյում. 1. Ախմետ Պալանկոեվ. Ինգուշետի Հանրապետության նահանգապետ Ակտիվները – Ակրոպոլ խմբի; Ակրոպոլ ԿԲ ՓԲԸ ընկերության; Դոնսկիյ Ուգոլ ՍՊԸ համասեփականատեր; Եկամուտ – 2015 թվականին կազմել է 24.7 մլն. ռուբլի; Անշարժ գույք – 6 տուն, բնակարան, 12.000 քմ. հողատարածք Ռուսաստանում, 3.477 քմ. տարածք ունեցող վիլա Իսպանիայում: Մեքենաններ – 6 լյուքսային մեքենա, որում ներառված է հոլանդական Spyker C8 Spider և Aston Martin Vanquish, մոտոցիկլ Harley-Davidson VRSCA Օֆֆշորային ընկերություններ — Belgorni Limited; Logiteck Management S.A.; Pomoretan Limited Կապեր – համաձայն պանամական արխիվի Akhmet Palankoev, Musa Palankoev և Sergey Lepeshkin հանդիսանում են Belgorni Limited ըներության բաժնետերը, որն իր գործունեությունը դադարեցրել է 2015 թվականին: Իրական շահառուն այդ ընկերության հանդիսանում է Sergey Lepeshkin-ը, որը հանդիսանում է Ակրոպոլ խմբի և Ակրոպոլ բանկի սեփականատերը: Յուրաքանչյուր բաժնետիրոջ գրանցման հասցե  նշված է՝ Ակրոպոլ բանկի մոսկովյան օֆֆիսի հասցեն: Musa Palankoev-ը հանդիսանում է Ախմետ Պալանկոյեվի եղբայրը, որը հանդիսանում է ոսկու արդյունահանմամբ զբաղվող Polyus Gold ընկերության 2.85% բաժնետոմսերի սեփականատերը: Belgorni Limited ընկերության մյուս բաժնետերը հանդիսանում է Sefton Management Ltd, որին է պատկանում Ակրոպոլ Խումբ ՍՊԸ 99% բաժնետոմսերը, որն իր հերթին վերահսկվում է Պալանկոեվի կողմից: 3. Ալեկսեյ Ալեկսանդրով. Կալուգայի տարածաշրջանի նահանգապետ Եկամուտ – 2015 թվականին կազմել է 14.7 մլն. ռուբլի; Անշարժ գույք – 3 տուն, 5 բնակարան, 11.000 քմ. հողատարածք Ռուսաստանում; Մեքենաններ – Mercedes S5004M, կնոջ անունով գրանցված է BMW 320; Օֆֆշորային ընկերություններ — Telscombe Investments Limited Կապեր – նշված ընկերության բաժնետերը հանդիսանում է նահանգապետի կինը՝ Սեռաֆիմա Ալեկսանդրովան, որն Սանկտ Պետերբուրգում աշխատում է որպես դատապաշտպան: Նա հանդիսանում է ռիելտորական ընկերության սեփականատեր և տնօրինում է ԱՆ Նեոսկիյ Պրոսպեկտ ԲԲԸ 50% բաժնետոմսերը: Իրենց տղան որոշակի ժամանակ աշխատել է Ազգային անվտանգությունում՝ որպես քննիչ, ներկայումս աշխատում է Մարսային հողակտոր իրավաբանական գրասենյակում: Անդրեյ Գոլուշկո: Օմսկի շրջանի նահանգապետ Եկամուտ – 2015 թվականին կազմել է 20.1 մլն. ռուբլի; Անշարժ գույք – 2 տուն, 1 բնակարան, 25.000 քմ. հողատարածք Ռուսաստանում; 7.800 քմ վիլա Նիցայում Մեքենաններ – Porsche Cayenne, կնոջ անունով գրանցված է Land Rover Range Rover; Օֆֆշորային ընկերություններ — Vitafin Limited Կապեր – Ընկերության իրական շահառուն հանդիսանում է նահանգապետի աղջիկը: Մարիյան ծնվել է 1988 թվականի ապրիլի մեկին, ավարտել է Շվեյցարիայի մասնավոր դպրոցներից մեկը, հետո Ժնևի համալսարանը: Սոց. ցանցերի տեղեկատվության հիման վրա՝ ներկայումս Մարիան բնակվում է Մոսկվայում և 2013 թվականին բացել է Կուտոզովյան կամրջի վրա գտնվող Herve Ledger բուտիկը: 4. Իգոր Անանսկիխ: Պատգամավոր՝ ԼԴՊՌ կուսակցությունից Եկամուտ – 2015 թվականին կազմել է 4.7 մլն. ռուբլի; Անշարժ գույք – 1 տուն, 1 բնակարան, 78.000 քմ. հողատարածք Ռուսաստանում; Օֆֆշորային ընկերություններ — Westquality Inc Կապեր – Mossack Fonseca-ի տվյալներով՝ Igor Ananskikh անուն ազգանվամբ անձը հանդիսանում է Westquality Inc ընկերության միակ բաժնետերը և իրական շահառուն: Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված Ոեստլվոլիտի ինկ ընկերության հիմնական բաժնետերը հանդիսանում է Ոմեբեր ՓԲԸ և ԿՍ-Պրինտ ՍՊԸ, որոնք բաժնետեր էին հանդիսանում մինչ 2015 թվականի հոկտեմբեր: Սկզբում երկու ընկերությունները ղեկավարում է Իգոր Անանսկիխը, իսկ ներկայումս ընկերությունների միակ բաժնետեր և գլխավոր տնօրեն հանդիսանում է պատգամավորի եղբայր Ալեկսանդր Անանսկիխը: 5. Ալեկսանդր Բաբակով: Պատգամավոր՝ Միասնական Ռուսաստան կուսակցությունից Եկամուտ – 2015 թվականին կազմել է 4.7 մլն. ռուբլի; Անշարժ գույք – 1 բնակարան; Օֆֆշորային ընկերություններ — AED International Limited Կապեր: Mossack Fonseca տվյալներով մինչ 2011 թվականը Ալեկսանդր Բաբակովն էր հանդիսանում ընկերության բաժնետերը, իսկ դրանից հետ բաժնետոմսերի սեփականությունը փոխանցել է 23 տարեկան աղջկան՝ Օլգան Բաբակովային: Որպես գրանցման վայր՝ Օլգան նշել է Լոնդոնյան հեղինակավոր թաղամասերից մեկը: 6. Սերգեյ Վայնշտեյն: Պատգամավոր ԼԴՊՌ կուսակցությունից: Եկամուտ – 2015 թվականին կազմել է 20.7 մլն. ռուբլի; Անշարժ գույք – 2 տուն, 4 բնակարան, 27.000 քմ հողատարածք Ռուսաստանում Մեքենաններ – BMW X5, Porsche Cayenne, կվադրացիկլ և 2 ձյունագնաց; Օֆֆշորային ընկերություններ — Elmex Holdings S.A. Կապեր: Պանամական դոսիեյում նշված է, որ Elmex Holdings S.A. ընկերության բաժնետերը հանդիսանում է պատգամավորի հայրը: 2011 թվականին՝ իր նախնընտրական ծրագրում, Սերգեյ Վայնշտեյնը նշել է, որ հանդիսանում է Nortoholme Investments Ltd 100% բաժնետերը, որը տնօրինում է Բրիտանական Վիրջինյան կղզիներում գործող հյուրանոցների ցանցին և մի քանի ռուսական ընկերությունների բաժնետոմսերին: Համաձայն Offshore leaks տվալների՝ 2013 թվականի տվյալներըով, Վայնխտեյնը հանդիսանում է Nortoholme Investments Ltd. և Brosworth Ltd ընկերությունների բաժնետեր: 7. Դենիս Վորոնենկով: Պատգամավոր ԿՊՌՖ կուսակցությունից: Եկամուտ – 2015 թվականին կազմել է 11.5 մլն. ռուբլի; Անշարժ գույք – 2 բնակարան Մեքենաններ – Mercedes-Benz S350; Օֆֆշորային ընկերություններ — Kaul Engineering

Տնտեսագիտություն

Կյանքը ստարտափից հետո. ինչպես ճիշտ կառավարել աճող ընկերության ֆինանսները

Ինտերնետ հաշվապահության «Мое дело» (Իմ գործ) կազմակերպության հիմնադիրը ներկայացնում է իր բիզնեսի աճի և նրա խնդիրների մասին: Ներկայումս ՙԻմ գործն՚ արդեն չի կարելի կոչել ստարտափ. մեզ մոտ աշխատում են ավելի քան 200 աշխխատակից, մենք գործընկերներ ունենք ՌԴ-ի շատ ռեգիոններում, սահուն կերպով իրականցվում է տեխսպասարկումը և այլ ներքին գործընթացները, իսկ վաճառքները հեշտորեն կարելի պլանավորել ավելի քան կես տարի առաջ: Բայց երեք տարի առաջ մենք հանդիսանում էինք դասական ստարտափ, որտեղ աշխատում էին 10 աշխատակից և որը ուներ շատ քիչ հաճախորդներ: Թե ինչպես գոյատևել սկզբնական փուլում, պատմում են շատերը, բայց թե ինչպես նոր ստարտափից սարքել խոշոր բիզնես, շատ քչերն են խոսում, չնայած, իմ կարծիքով, դա ավելի դժվար է: Եվ հենց ստարտափից դեպի խոշոր բիզնեսի անցման փուլում էլ շատերը կրում են անհաջողություն: Արագ աճի խնդիրը շատ զանազան է, որը բաժանվում է 3 հիմնական բաժինների. ընդհանուր հարցեր և ֆինանսներ, վաճառքների և հաճախորդների ծառաությունների ֆիքսում, աշխատակիցների աճ: Եվ այսպես, դուք ստեղծել եք Ձեր ստարտափը /որպես օրինակ վերցնենք ինտերնետ ստարտափը/, ստացել եք առաջին հաճախորդներին, մոտավորապես նախագծել եք Ձեր բիզնես մոդելը, ներգրավել եք միջոցներ զարգացման համար և այժմ հիմնական խնդիրը — անել հենց այն նույնը, բայց 100 անգամ ավելի շատ, քան նակինում: Առաջին և գլխավոր խորհուրդը Մինչ պլանավորելը՝ զարգացնելու ցանկացած ուղղությունները, տվեք Ձեզ հետևյալ հարցը ՙԼավ է կառուցված փոքր թվերի վրա կառուցված բիզնեսը՚: Եվ եթե տարակարծիք ունեք, մինչ պատասխանել ՙԱոյ՚, բայց ավելի լավ է աճի մասով դեռ սպասել: Պլանավորման խնդիրը, շատ անգամ համադրվում է փորձարկումների հետ, և եթե գնել 10 անգամ ավելի գովազդ՝ չիմանալով Ձեր խնդիրները կամ վարձել 100 մենեջեր  վաճառքերի ավելացման համար, առանց հասկանալու վաճառքների զարգացման հստակ մեխանիզմը, ուրեմն մեծ գումարներ ծասելու և ոչինչ չստանալու ռիսկը Ձեր բիզնեսում առկա է: Եվ ուրեմն ցանկացած փորձ, ցանկալի է կիրառել փոքր թվերի վրա, հետո անցնելով խոշոր գումարների: Ֆինանսական պլանավորում Առաջինը, մինչ ֆինանսավորում ներգրավելը, անհրաժեշտ է կազմել իրականա տարեկան ծախսերի և շահույթի պլան, որով դուք կառաջնորդվեք մոտակա մեկ տարին: Եթե Ձեր բյուջեում առկա են ծախսեր, որոնք կազմում են Ձեր ծախսերի ավելի քան 20%, ուրեմն անհրաժեշտ է դետալացնել այդ ծախսերը: Որպես օրինակ, եթե Ձեր ծախսերի մեծ մասը ընկնում է աշխատավարձի վրա, ապա այն բաժանեք բաժիների վրա՝ առաձնացնելով աշխատավարձը բոնուսային գումարներից, կամ եթե հիմնական մասը ծախսվում է մարքեթինգի վրա, ուրեմն ուղորդեք հիմնական ծախսերը խոշոր հեռուստալիքների վրա: Եթե պլանավորում եք նոր աշխատակիցների ընդունում, ուրեմն այն իրականցրեք շատ ուշադիր և անպայման պլանավորեք միջոցներ օֆիսի ընդլայնման, ինտերնետ կապի ավելացման և այլնի համար: Նոր աշխատակիցների ընդունման հոդվածները, շատ անգամ վատ են պլանավորվում, ուստի մոտեցեք այդ հարցին ամենայն ուշադրությամբ: Մի մոռացեք պլանավորել նաև տնտեսական ծախսերը, մեթոդոլոգիական և աշխատակիցների համար նախատեսված հանգստի ծախսերը: Ընդհանուր առմամբ Ձեր մոտ պետք է լինի մոտավորապես 40-50 ծախսային հոդված: Այն բանից հետո, երբ պլանը պատրաստ է, ծախսերի ամբողջ գումարը և դրանից մոտավորապես 20-30% ներդներք Ձեր բանկային հաշվին՝ ավանդի տեսքով: Ֆիքսում եք յուրաքանչյուր ամսվա ծախսը և ինչքան գումար եք յուրաքանչյուր ամիս հանում ավանդային հաշվից, և բանկի հետ բանակցություններ եք վարում լավագույն տոկոսներ ավանդային միջոցների համար: Բանկի հետ բանակցությունների ընթացքում, կարևոր է պայմանավորվել, որ դուք իրավունք կունենաք գոնե մեք անգամ խզել ավանդային պայմանագիրը՝ չկորցնելով հաշվեգրված տոկոսները: Եթե դուք ավելի քան երկու անգամ եք խզում ավանդային պայմանագիրը, դա չի նշանակում, որ վատ է, բայց դա ահազանգ է, որ Ձեզ անհրաժեշտ է ֆինանսական տնօրեն: Եթե 3-4 ամիս հետո պարզվում է, որ Ձեր ծախսերը նվազում են, և հաշվին առկա միջոցները ավելանում են, նշանակում է դուք լավ եք պլանավորել Ձեր ֆինանսները, և ցանկալի է այդ միջոցները ևս տեղաբաշխել ավանդային հաշվի վրա: Ամբողջական միջոցների սղությունը, թույլ է տալիս Ձեզ չհանգստանալ և այն թույլ է տալիս Ձեզ միշտ զգոն լինել և ճիշտ կառավարել սեփական ծախսերը: Եվ անգամ տոկոսների հաշվեգրումը լինեն շատ քիչ, դուք երաշխավորված կլինեք, որ ծախսում եք շատ քիչ և ստանում եք բավականին եկամուտ՝ բիզնեսի ընդլայնման համար: Ֆինանսական վերահսկողություն Եթե դուք չունեիք հաշվապահ, ճիշտ ժամանակն է վարձել, քազի եթե դուք պլանավորում եք ծախսել տարեկան ավելի քան 2 մլն դոլլար, հաշվապահը խիստ անհրաժեշտություն է: Հանձնարարեք հաշվապահին, որ Ձեր համար կազմի ամենօրյա ծախսերի և եկամտի հաշվետվություն: Նշված հաշվետվությունը ցույց կտա, թե ինչպես են ծախսերի և եկամտի պլանավորումը համապատասխանում Ձեր պլանավորվածին: Եվ ամեն երկուշաբթի նվազագույնը մեկ ժամ ծախսեք այդ հաշվետվության ուսումնասիրության համար: Ուսումնասիրեք, թե որ հոդվածներով եք շատ ծախսում, որով քիչ, և այդ տեղեկությունների հիման վրա շտկեք կամ ծախսերը, կամ մյուս ամսվա պլանը: Եթե ամեն ինչ անել ճիշտ, կարելի է զերծ մնալ անիմաստ ծախսերից և բավականին օպտիմալացնել ծախսերը: Խնդրեք նաև հաշվապահին յուրաքանչյուր առավոտ փոստով Ձեզ ուղարկել երեք թիվ. ինչքան է առկա Ձեր հաշվին, ինչքան եք աշխատել ամսվա սկզբից և ինչքան եք ծախսել ամսվա սկզբից: Մատակարարներ և գործընկերներ Ինչքան էլ տխուր լինի Ձեր համար, հավանական է, որ ստարտափից մինչև իրական բիզնեսի ստեղծումը, Ձեր 90% մատակարաներին և գործընկերներին, որոնց հետ նախկինում աշխատել եք, անհրաժեշտություն կլնի փոխել: Դա ակսիոմա չէ, քանզի ընկերությունները շատ պարագայում, որոնք շատ լավ են աշխատում փոքր բյուջեով և ծավալներով, չեն կարող դիմակաել մեծածավալ բիզնեսի կանոններին: Սա նրա համար չեն, որ նրանք վատն են, այլ նրանք ներքին կառուցվածքը համադրելի չէ Ձեր ընկերության հետ: Աշխատեք տարբեր ընկերությունների հետ, և գնահատեք նրանց որակը և ամենակարեվորը առևտուր արեք: Եթե բանակցություններից հետո այն ընկերության վաճառքի մենեջերը, ում հետ առևտուր էիք անում, Ձեզ չի համարում ՙագահ կենդանի՚, ուրեմն դուք վատ եք առևտուր արել: Մեծածավալ ապրանքների պարագայում կարելի է և պետք է առևտուր անել: Անգամ 10% ամսեկան զեղչը, Ձեզ կտա խնայել տարեկան կտրվածքով մի քանի միլիոն դրամ: Իրականացրեք այն հենց դուք և պահանջեք այդ ամենը Ձեր աշխատակիցներից: Այդպիսի լավ միջոց կա, երբ աշխատակիցը Ձեզ բերում է ստորագրելու 300.000 դոլարի պայմանագիր, նվազեցրեք այն 10%-ով և ասեք, որ կստորագրեք միայն 10% նվազման դեպքում: Վերջնահաշվարկում Ձեր աշխատակիցները կսովորեն այդ մեխանիզմմին և միշտ կձգտեն ստանալ զեղչեր Ձեր գործընկերներից: Կա ևս մեկ ձև, որը ցանկալի է իրականացնել ամեն ամիս: Խնդրեք Ձեր հաշվապահին յուրաքանչյուր օր տրամադրել աճման կարգով Ձեր գործընկերներին վճարվող միջոցների չափը: Դրանով դուք կիմանաք ում հետ է նպատակահարմար բանակցել՝ ստանալու համար ցանկալի զեղչը: Սա նաև կօգնի Ձեզ՝ հասկանալու համար, արդյոք անհրաժեշտ է խնաել միջոցները: Մինչ ընկերությունը դուրս չի եկել դեպի շահույթ, անհրաժեշտ է խնայել ցանկացած դրամ, որը ծախսվում է:

Տնտեսագիտություն

Ինչպես ապահովագրվել խնդիրներից, գնելով գործող բիզնես

Ես պլանավորում եմ գնել գործող բիզնես: Ինչպես ապահովագրվել խնդիրներից: Ամենաառաջնայինը, մանրակրկիտ ստուգեք ընկերության հիմնադիր փաստաթղթերը, կանոնադրական կապիտալի վճարման ձևը և ֆիզիկական և իրավաբանական անձանցից նրա վճարման հաստատման մասին փաստաթղթերը: Ստուգեք բոլոր պայմանագրերը, որոնք կնքվել են նախկին ղեկավարության օրոք: Անհրաժեշտության դեպքում իրականացրեք ֆինանսական աուդիտ՝ հնարավոր ռիսկերի և սխալների բացահայտման նպատակով: Ընկերության պարտքերի բացահայտման ամենաօպտիմալ տարբերակը դա հաշվապահական հաշվետվությունների ստուգումն է: Համաձայն գործող օրենսդրության, եթե ընկերությունը վաճառվում է, այն պետք է պարտադիր կերպով գույքի և պարտավորությունների ինվենտիրիզացիա իրականացնի, որոնց ընթացքում ստուգվում և հաստատվում են նրանց առկայությունը, ինչպես նաև կազմն ու կառուցվածքը՝ նպատակ ունենալով համոզվելու հաշվապահական հաշվետվությունների ու հաշվապահական փաստաթղթերի ամբողջական և իրական լինելու մեջ: Ընկերության բոլոր ծախսերը պետք է արտացոլվեն նրա հաշվապահական հաշվետվություններում, ինչպես օրինակ վարկային պայմանագրի առկայությունը: Ընկերության մասին տեղեկություններ իմանալու համար բանկին դիմել աննպատակահարմար է, քանզի տվյալ տեղեկատվությունը հանդիսանում է բանկային գաղտնիք և լինելով կոնֆիդենցալ, որևէ երրորդ անձի չի տրամադրվում: Ընկերության առուվաճառքի պայմանագրում պարտադիր կերպով նշեք մասնակիցների պատասխանատվության մասին կետը, եթե նրանք մասնաբաժնի մասին սխալ տեղեկատվություն են ներկայացնում, մասնավորապես, որ իրենց մասնաբաժինները կալանքի տակ չէ, կամ փոխկապակցված չէ ինչ-որ 3-րդ անձի հետ և այնդպես շարունակ: Նշեք նաև, որ դուք իրավասու եք խզել առուվաճառքի պայամանգիրը և պահանջել ամբողջական միջոցների վերադարձ, եթե ընկերությունն ունի պարտքեր, որոնց մասին վաճառողը Ձեզ տեղյակ չի պահել, անկախ նրանից, թե դուք գիտեիք այդ պարտքերի մասին, թե ոչ: Ղեկավարը, որը դուրս է գալիս աշխատանքից, պարտադիր կերպով պարտավոր է ներկայացնել բաժնետերերին հաշվետվություն, տրամադրել կազմակերպության կնիքը, ինչպես նաև հանձման-ընդունման ակտի հիման վրա տրամադրել բոլոր իրավական փաստաթղթերը /պայմանագրեր, հաշվետովյուններ, բանկային փաստաթղթեր, դատական վեճերի մասին տեղեկատվություն և այլն/

Տնտեսագիտություն

Աուդիտի պատմությունը

Աուդիտ — ֆինանսական վերահսկողության ձևերից մեկը, որի անհրաժեշտությունը առաջացել է դրամական հարաբերությունների և ապրանքափոխանակման առաջացման և զարգացմանը միաժամանակ։ Առաջին երկիրը, որը ստեղծեց ֆինանսական վերահսկողության համակարգ, Չինաստանն էր մ.թ.ա մոտավորապես 700 թվականին։ Աուդիտի զարգացումը սերտորեն կապված էր առանձին պետությունների ֆինանսաարդյունաբերական պատմության առանձնահատկությունների հետ և որոշվում էր նախ և առաջ կապիտալի շուկայի զարգացման բնույթով։ Եվրոպայում աուդիտը հայտնի էր արդեն Միջնադարում, սակայն որպես գիտություն և տնտեսական գործունեության տեսակ ակտիվորեն զարգացել է սկսած դարից։ Միջնադարում կոնտրագեն-առևտրականների (որպես կանոն այլ առևտրականներին կամ բանկային ինստիտուտներին) աուդիտորները ստուգում էին 19-րդ առևտրականների հաշվապահական գրքերը և վկայակոչում էին իրենց ճիշտ լինելը։ 19-րդ դարում աուդիտի հիմնական պատվիրատուները դարձան վարկատուներից բացի նաև ձեռնարկության սեփականատերերը, ինչը կապված էր բաժնետիրական և սահմանափակ ընկերությունների ակտիվ զարգացման հետ, որտեղ սեփականատերերը չէին զբաղվում ընթացիկ կառավարմամբ և համապատասխանաբար կարիք ունեին վարձակալված կառավարիչների նկատմամբ մշտական ստուգման։ Տնտեսության գլոբալացումը, վերազգային կազմակերպություննրի ստեղծումը բազմաթիվ ենթաճյուղերով, որոնք ցրված են ամբողջ երկրով, նույնիսկ՝ ամբողջ աշխարհով, զգալիորեն ուժեղացրեցին վերստուգողների նկատմաբ բիզնեսի պահանջը։ Բացի այդ, զուգընթաց տնտեսությանը պետական միջամտության աճին և հարկադրության համակարգի բարդացմանը, ձեռնարկությունները անկախ մասնագետների անհրաժեշտություն զգացին, որոնք կարող էին ստուգել ընկերության հաշվապահական և հարկային հաշվետվությունները՝ սխալենրի և հաշվետության անհամապատասխանությունների բացահայտման և պետական մարմինների կողմից սանկցիաների կանխման նպատակով։ 20-րդ դարում կապված ֆոնդային շուկայի ակտիվ զարգացման հետ ի հայտ եկան աուդիտով հետաքրքրված նոր կատեգորիայի դեմքեր՝ ներդրողներ։ Որպես կանոն, սկանդալենրի յուրաքանչյուր ալիք, որը կապված է ձեռնարկությունների սնանկացման հետ, որոնց բաժնետոմսերը կամ պարտատոմսերը ունեն բորսայական լիստինգ և ակտիվորեն շրջանառվում են, որոնք շրջվում են աուդիտորների նկատմամբ դատական հետապնդումներով և աուդիտորների ու նրանց կողմից կատարվող ստուգումների նկատմամբ պահանջների խստացումներով։ Բազմաքանակության հաշվին ներդրողները դարձան աուդիտորական ծառայությունների ամենաակտիվ և պահանջարկ վայելով սպառողները։ 20 դարի կեսերից աուդիտորները լայնացրեսին իրենց հետաքրքրությունների ոլորտը և սկսեցին իրականացնել գործունեություն ոչ միայն հաշվապահական հաշվետվության հաստատման գծով, այլև իրենք ևս սկսեցին վարել հաշվապահական հաշվառում կողմնակի կազմակերպությունների համար՝ հանդես գալով կոլեգիալ կորպորատիվ հաշվապահի և իրավաբանի, ինչպես նաև ներդրումային խորհրդատուի և իր հաճախորդների համար հավատարմագրված կառավարչի դերում։ Բացի այդ, գիտատեխնիկական հեղափոխությունը ստիպեց աուդիտորական ընկերություններին յուրացնել կազմակերպության կառավարման, հաշվառման ավտոմատացման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև որակի և այլ խառը աշխատանքների վերահսկողության համակարգերի ներդրման ֆունկցիաներ։ Ռուսաստանում (ԽՍՀՄ-ի գոյության ընթացքում հաշվապահական հաշվետվության աուդիտը ի հայտ եկավ 1980-ական թվականների վերջից (չհաշված նախահեղափոխական ժամանակաշրջանը) և սերտորեն կապված էր կրկին ստեղծված համատեղ ձեռնարկությունների գործունեության հետ։ Մինչև 20-րդ դարի 90-ական թվակաների կեսերը շուկան կազմվում էր տարերայնորեն, չնայած որ Նախագահի կողմից 1993 թվականին ընդունված աուդիտորական գործունեության Ժամանակավոր կանոնները որոշակի կարգ ու կանոն մցրեցին։ Այդ ժամանակաշրջանի բնութագրիչ գիծը այն էր, որ մասնագիտությունը ձևավորվեց նախկին խորհրդային վերստուգողներից և հաշվապահներից։ 1994 թվականի վերջից ներդրվեց աուդիտորների պարտադիր ատեստավորում, իսկ սկսած 1995 թվականից՝ աուդիտորական կազմակերպությունների և մասնավոր աուդիտորների լիցենզավորում։

Տնտեսագիտություն

Օֆֆշոր հասկացության մասին

Օֆֆշոր (offshore-ծովեզերքից հեռու) հասկացությունն առաջին անգամ կիրառվել է 1965 թվականին, երբ Անգլիայի Բանկը Բահամյան կղզիների (գտնվում է Բրտանական թագավորության ենթակայության տակ) համար մշակեց հատուկ կարգեր: Այնտեղ գրանցված օֆֆշորային բանկերն իրավունք էին ունենում սպասարկել ոչ ռեզիդենտ հաճախորդներին օտարերկրյա արտարժույթով: Հետագայում այդ փորձը սկսեցին կիրառել նաև նաև Արևմտյան Եվրոպայի երկրները և ԱՄՆ՝ իրենց ենթակայության տակ գտնվող կղզիներում կամ առանձին տարածքներում: Ներկայումս աշխարհում գործում է ավելի քան 80 օֆֆշորային տարածք և 1000 օֆֆշորային բանկ. նրանց միջոցով իրականացվում է միջազգային ֆինանսական գործարքների կեսից ավելին: Հայաստանի Հանրապետության պարագայում չի կարող խոսք գնալ օֆֆշորային գոտիների մասին` համապատասխան օրենսդրության բացակայության,բարենպաստ ներդրումային դաշտի բացակայության և այլ անհրաժեշտ նախադրյալների բացակայությանպայմաններում Այնուամենայնիվ Հայաստանում քայլեր են ձեռնարկվում ազատ տնտեսական գոտիների ստեղծման հետ կապված: Հայաստանի Հանրապետությունում Ազատ տնտեսական գոտիների ստեղծման առաջին նախաձեռնությունը եղել է դեռեւս 2001թ.-ի դեկտեմբերի 18-ին ՀՀ կառավարության եւ «Կորպորացիոն Ամերիկա ՍԱ» ընկերության Կոնցեսիոնների միջեւ կնքված պայմանագրի շրջանակում: Այնուհետեւ տարբեր տարիների մշակվել եւ ընդունվել են համապատասխան կարգավորող օրենսդրություններ (Լրացումներ եւ փոփոխություններ ՀՀ Մաքսային օրենսգրքում, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում եւ այլն): Սակայն այդ նախաձեռնության շրջանակում աշխատանքները դանդաղում են, քանի որ ի սկզբանե հստակ չեն սահմանվել Ազատ տնտեսական գոտիների ստեղծման, գործունեության կազմակերպման եւ լուծարման ընթացքում ծագող իրավահարաբերությունները: «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի ընդունումը կնպաստի «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում, Գյումրի քաղաքում եւ «Մարս» ՓԲ ընկերության տարածքում ազատ տնտեսական գոտիների ստեղծման համար բարենպաստ օրենսդրական հիմքի ապահովմանը: «ՌԱՕ Մարս» ՓԲ ընկերության տարածքում նախատեսվում է իրականացնել «Մալաթիա» ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագիրը` «Սիտրոնիքս» ռուսական ընկերության կողմից: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մոտ 35 հազ. քմ տարածքում կառուցել համապատասխան ենթակառուցվածքներ` մաքսային պահեստներ, տեղեկատվական և լոգիստիկ կենտրոն, գրասենյակային տարածքներ և այլն: Արդեն իսկ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել որոշ ընկերությունների հետ, օրինակ` նախատեսվում է GlaxoSmithKline ընկերության արտադրանքի պահեստավորում և հետագա իրացում, չինական ZTE ընկերության հեռահաղորդակցության և ցանցային համակարգերի արտադրություն: Այդ արտադրանքների համար նախատեսվում է ներդրումներ իրականացնել մոտ $10 մլն-ի չափով և արդյունքում ստեղծել մոտ 170 աշխատատեղեր: «ՌԱՕ Մարս» ընկերությունը ստեղծվել է 1995թ. SimonCarves, GEC (Մեծ Բրիտանիա), FelaPlanungs AG (Շվեյցարիա), Generalexport (Հարասլավիա) ընկերությունների մասնակցությամբ, որի սեփականության իրավունքը 2002թ. «գույք պարտքի» դիմաց սխեմայով Հայաստանի կառավարությունը փոխանցել է ՌԴ-ին:

Տնտեսագիտություն

Ինչպե՞ս ղեկավարի հետ գտնել ընդհանուր լեզու

Ներդրումային J.P.Morgan բանկի աշխատակցուհի Յաել Զոֆին կարծում էր, որ իրեն կազատեն աշխատանքից: Այս բարեհամբույր, մտերիմ, ընկերասեր և շփվող աշխատակցուհու ղեկավարը իր հակապատկերն էր: Նա ղեկավարում էր այն բաժինը, որը զբաղվում էր ընկերության ներսում լիդերների փնտրտուքով և նրանց առաջխաղացմամբ: Զոֆին իր ղեկավարին գրում էր երկար և միապաղաղ նամակներ, իսկ ղեկավարը պատասխանում էր կարճ և կոնրետ: «Ես ցանկանում էի նրան նկարագրել մոտեցումները, հենց գործընթացը և ժամանակը, որը կծախսվի նախագծի իրականացման վրա», հիշում էր Զոֆին: Իսկ ղեկավարը պատասխանում էր «Այո»: Ես ընդիմանում էի. «Ի՞նչու Այո»: Ցանկության բացակայությամբ էր Զոֆը շփվում ղեկավարի հետ: «Ես խելագարվում էի, մինչ հասկացա, թե ինչ է իրականում ուզում ղեկավարը, այն է՝ իրեն ներկայացնել ամենագլխավորը և կետերով», ասում էր Զոֆը: Նա սկսեց հանել ավելորդ դետալները և ղեկավարին ուղարկված նամակը լինում էր շատ կարճ և կոնկրետ: Մի քանի շաբաթ անց, Զոֆը ընկերուհու հետ գնաց արձակուրդի: «Իմ և ղեկավարի հարաբերություններն այնքան վատն էին, որ ես հոգեբանորեն տրամադրվում էի, որ վերադառնալիս, ինձ կազատեն աշխատանքից», խոստովանում էր Զոֆը: Իսկ վերադարձի ժամանակ, ազատման փոխարեն, նրան նշանակեցին ընկերության փոխնախագահ: Այս պատմությունը տեղի է ունեցել 1900-ականաններին: Այն ժամանակ Զոֆը չէր գիտակցում, որ օգտագործում է այնպիսի տեխնիկա, որը օգնում է շատ աշխատակիցներին լավացնել իրենց հարաբերությունները անմիջական ղեկավարների հետ: Այդ տեխնիկան կոչվում էր «Հարմարեցում»: Այլ խոսքերով ասած, նա գնայատեց ղեկավարի թուլությունը, ուշադրություն դարձրեց նրա ղեկավարման ոճին և շփմանը ու մտածեց իր վարվելակերպի սեփական ռազմավարությունը: 1998 թվականին Զոֆը դուրս եկավ J.P.Morgan բանկից և հիմնեց իր սեփական AIM Strategies խորհրդատվական ընկերությունը: 2008 թվականին նա հրատարակեց ղեկավարի հետ հարաբերությունների բարելավմանը վերաբերող գիրքը: Ղեկավարի հետ շփման ժամանակ՝ օգտագործելով ղեկավարի խաղի կանոնները, հանդիսանում էին իր խորհրդատվական ընկերության հիմնաքարը: «Դուք պետք է ղեկավարի հետ ունեցած փոխհարաբերություններին ամենայն լրջությամբ մոտենա», խորհուրդ էր տալիս Զոֆը: «Մտածեք ղեկավարի մասին ոչ թե որպես ղեկավար, այլ որպես հաճախորդ: Շփվեք ղեկավարարի հետ իր լեզվով»: Զոֆը տարանջատում է ղեկավարների մի քանի տեսակ: Իհարկե խոստովանելով, որ մադկանց մեծամասնությունն ունեն բարդ բնավորություն: Հենց կհասկանաք Ձեր ղեկավարի ոճը, կարող եք մտածել Ձեր մոտեցման ռազմավարության մասին: Օրինակ Ձեր ղեկվարը պերֆեկցիոնիստ է: Նա տանել չի կարող քաոսը՝ նրա դրսևորման բոլոր ձևերով, և սպասում է, որ իր ենթակաները կլինեն իրենց գործի գիտակ: Այդպիսի պարագայում Ձեզ անհրաժեշտ է իրականացնել նախնական հետազոտություն, մինչ նախագծի շուրջ գործը սկսելը՝ հարցեր տալ, նրան տրամադրել բավականին շատ տեղեկատվություն և կատարած աշատանքի մասով ներկայացնել հաշվետվություններ: Իսկ ինչ անել, եթե Ձեր ղեկավարը կոմպոտենտ չէ: Զոֆի հաճախորդներից մեկն աշխատում էր բժշկական սարքավորումներ արտադրող ընկերությունում և հաշվետվություններ էր ներկայացնում սեփականատիրոջ աղջկան: Ընկերությունը պատրաստում էր մագնիսա ռեզոնանսային տոմոգրաֆիկ սարքեր, որոնց դետալները ներկրում էր Հնդկաստանից, Չինաստանից և Իսրայելից: Շատ կոնտրագետնտների առկայությունը, ստիպում էր ղեկավարին մոռանալ հանգստի մասին, որի հետևանքով նա հարցակոխ էր անում ենթականերին, անգամ նրանց կտրում էր հանդիպումներից և բանակացություններից: /Իմ հաճախորդին այդ իրավիճակը շատ էր նյարդանացնում/, հիշում էր Զոֆին: Նա խորհուրդ տվեց հաճախորդին վերլուծել էքսցենտրիկ ղեկավարին և մտածել, թե ինչպես կարելի է նրան հանգստացնել: Ղեկավարի հետ ուղղակի բախման փոխարեն, Զոֆի հաճախորդը դիմեց ընկերության արտասահմանյան գործընկերներին: Արդյուքնքում նա կազմեց էլեկտրոնային աղյուսակ, որտեղ ֆիկսված էր ցանկացած դետալի կարգավիճակը և նրանց ներկրման ժամկետները: Նա հոգ տարավ ղեկավարի հանգստության մասին: Ռազմավարությունն աշխատեց: Ի հավելում դրան, նա նաև բարի դրացիական հարաբերություններ հաստատեց արտասահմանյան գործընկերների հետ, որըն օգնեց ապագայում զերծ մնալ խնդիրներից: /Նա չի սիրում իր ղեկավարին, բայց նա մինչ այժմ աշխատանք ունի, որը նա շատ լավ է կատարում/, նշում է Զոֆին: Եվ այսպես, ինչպես կառավարել /վնասակար/ ղեկավարին: Մոտեցեք ղեկավարին՝ որպես հաճախորդի; Բնորոշեք Ձեր ղեկավարի աշխատանքային ոճը; Մշակեք գործողությունների պլան՝ ինչպես կոմպենսացնել Ձեր ղեկավարի թուլությունները; Վերլուծեք Ձեր ղեկավարի շփման ոճը և առաջնորդվեք դրանով; Մտածեք, թե ինչպես է Ձեր ղեկավարը որոշումներ կայացնում և առաջնորդվեք դրանով:

Прокрутить вверх