Տնտեսագետ

Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager» քարտապանների համար․ գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկում

Ունես Ռեստորանային բիզնես? Այս առաջարկը քեզ համար է
Իմանալ ավելին

Յունիբանկը նոր ակցիա է մեկնարկել Arca «U-Teenager» քարտապանների համար, որի գլխավոր մրցանակը 1 500 000 ՀՀ դրամ է՝ արտերկրի առաջատար համալսարաններից մեկում ամառային կրթական ծրագրին մասնակցելու համար։

Ակցիան կանցկացվի 2026 թվականի օգոստոսի 25-ից մինչև 2027 թվականի մարտի 31-ը:  Մասնակցության համար անհրաժեշտ է նշված ժամանակահատվածում առցանց՝ QR կոդ-ի միջոցով, ձևակերպել Յունիբանկի Arca «U-Teenager» քարտ և կատարել անկանխիկ գործարքներ։ Ակցիայի արդյունքներով առավելագույն քանակով անկանխիկ գործարքներ կատարած երեք քարտապանները կստանան մրցանակներ։ Առաջին տեղը զբաղեցրած մասնակցին կտրամադրվի գլխավոր մրցանակը՝ մասնակցությունը ամառային կրթական ծրագրին արտրեկրում, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան նոթբուքեր։

Ակցիային կարող են միանալ նաև Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ տեղադրելով QR կոդը, որի միջոցով ուսանողները կարող են առցանց ձևակերպել Arca «U-Teenager» քարտ։ Բուհերի համար նախատեսված է առանձին մրցանակ․ այն ուսումնական հաստատությունը, որի ուսանողները տրամադրված QR կոդի միջոցով ակցիայի անցկացման ժամանակահատվածում կձևակերպեն առավելագույն քանակով Arca «U-Teenager» քարտեր, կստանա ֆինանսական աջակցություն՝ համակարգչային սենյակի վերազինման կամ այլ տեխնիկական սարքավորումների ձեռքբերման համար։

Arca «U-Teenager» քարտը թողարկվում և առաքվում է անվճար։ Arca քարտապաններն անկանխիկ գործարքների դիմաց ստանում են 2% հետվճար (քեշբեք)։

Կրթությանն աջակցությունն ու երիտասարդների զարգացման համար նոր հնարավորությունների ստեղծումը Յունիբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր ուղղություններից են։ «U-Teenager» ակցիայի միջոցով բանկը նպատակ ունի ոչ միայն երիտասարդ հաճախորդներին առաջարկել ժամանակակից ֆինանսական գործիքներ, այլև աջակցել նոր գիտելիքներ ձեռք բերելու և զարգանալու նրանց ձգտմանը։

Գործարար ես
Միացի՛ր Հայաստանի ամենախոշոր ՓՄՁ միությանը
Գրանցվել
Scroll to Top