Կրթություն
-
ՀՊՏՀ պրոֆեսորը մասնակցել է երկու միջազգային աշխատաժողովի
ՀՊՏՀ ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ, տ․գ․դ․, պրոֆեսոր Հայկ Մնացականյանը մասնակցել է Իտալիայում և Ավստրիայում կայացած երկու միջազգային աշխատաժողովի։ Առաջինը Կրթության և ֆինանսական հաշվետվողականության մասնագիտական համայնքների 13-րդ համատեղ աշխատաժողովն էր՝ «Թվային և արհեստական բանականության վրա հիմնված լուծումներ ֆինանսական և կայունության հաշվետվողականության համար» խորագրով։ Այն կայացել է սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը՝ Իտալիայի Ուդինեի համալսարանում և կազմակերպվել է Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման և հաշվետվողականության ծրագրի (PULSAR-2) շրջանակում։ Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվողականության ոլորտներում թվային փոխակերպման ու արհեստական բանականության կիրառման հնարավորությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ֆինանսական հաշվետվությունների համախմբման գործընթացում թվային գործիքների կիրառմանը, ֆինանսական և կայունության հաշվետվությունների որակի բարելավմանը, ինչպես նաև այդ թեմաների ներառմանը կրթական ծրագրերում և մասնագիտական վերապատրաստման գործընթացներում։ Հոկտեմբերի 5–6-ը Հայկ Մնացականյանը մասնակցել է նաև Վիեննայում (Ավստրիա)՝ Համաշխարհային բանկի ֆինանսական և կայունության հաշվետվողականության բարեփոխումների կենտրոնի կազմակերպած՝ «Հաշվառում և աուդիտ՝ վստահության, մրցունակության և կայունության ապահովման համար» խորագրով միջազգային աշխատաժողովին։ Վերջինիս ընթացքում քննարկվել են կորպորատիվ ֆինանսական հաշվետվողականության և աուդիտի բարեփոխումների արդիական հիմնահարցերը, այդ թվում՝ դրանց ազդեցության գնահատումը, միկրո և փոքր կազմակերպությունների հաշվետվողականության պահանջների պարզեցումը, կայունության հաշվետվողականության զարգացումները, աուդիտի նկատմամբ վերահսկողության արդյունավետ մոտեցումները, ինչպես նաև արհեստական բանականության և նոր տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները։ Առանձին ուշադրություն է դարձվել հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտի մասնագետներից պահանջվող ապագա մասնագիտական հմտություններին և մասնագիտության փոփոխվող պահանջներին համապատասխանելու անհրաժեշտությանը։ Պրոֆեսորի ներկայացմամբ՝ երկու աշխատաժողովներին մասնակցությունը հնարավորություն է ընձեռել ծանոթանալու միջազգային առաջավոր փորձին, փոխանակելու մասնագիտական գիտելիքներ և ուսումնասիրելու ֆինանսական հաշվետվողականության ու աուդիտի ոլորտների զարգացման միտումները։ Ըստ.
-
ՀՊՏՀ-ն՝ VirtuallyEDU ծրագրի ամփոփիչ համաժողովում
Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Վիրտուալ փոխանակումներ բարձրագույն կրթության և երիտասարդության ոլորտում» (VirtuallyEDU) միջազգային ծրագիրը մոտենում է ավարտին։ Ծրագրի ամփոփիչ միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 21-ին անցկացվել է.
Հունվարի 8-14-ը ՀՊՏՀ-ում անցկացվեց «Արևելյան հարևանության երիտասարդական կազմակերպությունների հզորացում՝ թվային ներառվածության և խաղաղության կառուցման համար» (Empowering …
Հունվարի 29-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, ռեկտոր Արմեն Գրիգորյանի նախագահությամբ, կայացավ գիտական խորհրդի տարեսկզբյան նիստը, …
Հունվարի 12-23-ը ՀՊՏՀ-ն հյուրընկալեց ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) ներկայացուցիչներ Նաթան Քոլեթին, Միչ Հայլենդին և …
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը միջազգային և տեղական գործընկեր համալսարանների հետ մեկնարկել է ԵՄ «Էրազմուս+»-ի Բարձրագույն …
Սույն թվականի հունվարի 12–16-ը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հյուրընկալել …
Ինչու է Facebook-ը ցանցում տեղադրում գլուխկոտրուկներ, իսկ Lenovo-ն առաջնահերթություն է տալիս կանանց. «Ներկայումս մենք առաջնահերթություն …